Էկո իրավունքի դպրոց 6

Էկո իրավունքի դպրոց 6

Էկո իրավունքի դպրոց - Ընդունելություն

📍 Օգոստոս 2, 2025 I Երևան

🇦🇲🇩🇰 «Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ-ն և դանիական NOAH – Friends of the Earth Denmark (Miljøbevægelsen NOAH) կազմակերպությունը հրավիրում են մասնակցելու «Էկո իրավունքի դպրոց» ծրագրի մեկօրյա դասընթացին։

📌 Ծրագիրն իրականացվում է Դանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության հիմնադրամի» (CISU) աջակցությամբ։

🎯 Ի՞նչ է առաջարկում դասընթացը

Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան՝

- ⚖️ էկոլոգիական իրավունքի և առողջ շրջակա միջավայրում ապրելու հիմնարար իրավունքի սկզբունքներին,

- 🛠 բնապահպանական և հանրային մասնակցության իրավական գործիքներին ու դրանց գործնական կիրառմանը,

- 🚫 SLAPP ռազմավարական դատավարությունների (Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության) ճանաչման և դրանցից պաշտպանվելու մեթոդներին,

- 🤝 համայնքային համախմբման, իրավական արշավների պլանավորման և դիմադրության ձևերին։

🇦🇲🇫🇷 Դասընթացը կվարեն բնապահպանական իրավունքի և դատավարական գործընթացների ոլորտում փորձառու փաստաբաններ ու մասնագետներ՝ Հայաստանից և Ֆրանսիայից։

🌿 Դասընթացին կարող են մասնակցել՝

• ուսանողներ,

• ակտիվիստներ,

• լրագրողներ,

• քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,

• ազդակիր համայնքների՝ հատկապես Վայոց Ձոր, Գեղարքունիք և Սյունիք մարզերի բնակիչներ։

🗓️Դասընթացը նախատեսվում է անցկացնել 2025 թվականի օգոստոսի 2-ին՝ Երևանում:

📝 Դիմելու կարգը

✍️ Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կցված հայտը:

https://docs.google.com/.../1FAIpQLSfit.../viewform...

🕐 Դիմելու վերջնաժամկետ՝ հուլիսի 22, 2025

📩 Արդյունքների մասին դիմորդները կտեղեկացվեն՝ հուլիսի 25-ին:

🎓 Ընտրված մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր և կմիանան Դպրոցի շրջանավարտների ցանցին:

🏆 Հավելյալ հնարավորություններ

Հուլիս–սեպտեմբեր ամիսներին Դպրոցի շրջանավարտների համար նախատեսվում են մի շարք հանդիպումներ և միջոցառումներ՝

🎬 Կկազմակերպվեն միջազգային մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ։ Ֆիլմերը տրամադրել է մեր դանիացի գործընկեր THE WHY Foundation-ը։ Ցուցադրությունները տեղի կունենան ինչպես դասընթացների ընթացքում, այնպես էլ շրջանավարտների հետագա հանդիպումների ժամանակ։

💬 Բնապահպանական թեմաների շուրջ քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց փորձը, գաղափարները և համայնքային նախաձեռնությունները։

🎉 Դպրոցի շրջանավարտները հյուրասիրությամբ ուղեկցվող միջոցառումներին հնարավորություն կունենան ներգրավել նաև իրենց ընկերներին, համայնքի բնակիչներին, գործընկերներին, որոնք հետաքրքրված են էկոլոգիական իրավունքով՝ ձեռք բերված գիտելիքները տարածելու նպատակով։

#EcoRights #GreenArmenia #EcoRightsSchool #CISU #NOAH #CivilSociety #THEWHY #Documentary #SLAPP #Environment #CommunityMobilization #Jermuk #ArmeniaDenmark #NGO