Մենք տեղեկացել ենք առցանց շրջանառվող հոդվածի մասին, որը հրապարակվել է մեր պաշտոնական հարթակի տեսքն ու անվանումը կրկնօրինակող կայքում: Նշենք, որ մեր կայքը green-armenia.org է, մինչդեռ կրկնօրինակող կայքն առանց գծիկի է։ Մենք հայտարարում ենք, որ այս կայքը մեզ հետ առնչություն չունի:
Միևնույն ժամանակ հոդվածում ներկայացվող բովանդակությունը` միջուկային թափոնների մասին, պարունակում է չստուգված տեղեկատվություն: Ավելին, այն արդեն հերքվել է հայկական պաշտոնական մարմինների կողմից։
Կոչ ենք անում մեր ընթերցողներին ստուգել աղբյուրների իսկությունը, իսկ հարցերի դեպքում դիմել մեզ մեր էլեկտրոնային հասցեով՝ info@green-armenia.org