Էկո իրավունքի դպրոց - Ընդունելություն Հունիսի 27–29, 2025 I Ջերմուկ
«Կանաչ Հայաստան» բնապահպանական կրթական ՀԿ-ն և դանիական NOAH – Friends of the Earth Denmark (Miljøbevægelsen NOAH) կազմակերպությունը հրավիրում են մասնակցելու «Էկո իրավունքի դպրոց» ծրագրի երկօրյա դասընթացին։
Ծրագիրն իրականացվում է Դանիայի Արտաքին գործերի նախարարության կողմից ֆինանսավորվող «Քաղաքացիական հասարակության հիմնադրամի» (CISU) աջակցությամբ։
Ի՞նչ է առաջարկում դասընթացը
Դասընթացի ընթացքում մասնակիցները կծանոթանան՝ էկոլոգիական իրավունքի և առողջ շրջակա միջավայրում ապրելու հիմնարար իրավունքի սկզբունքներին,
բնապահպանական և հանրային մասնակցության իրավական գործիքներին ու դրանց գործնական կիրառմանը,
SLAPP ռազմավարական դատավարությունների (Ռազմավարական հայցեր ընդդեմ հանրային մասնակցության) ճանաչման և դրանցից պաշտպանվելու մեթոդներին,
համայնքային համախմբման, իրավական արշավների պլանավորման և դիմադրության ձևերին։
Դասընթացը կվարեն բնապահպանական իրավունքի և դատավարական գործընթացների ոլորտում փորձառու փաստաբաններ ու մասնագետներ՝ Հայաստանից և Ֆրանսիայից։
Դասընթացին կարող են մասնակցել՝
• ուսանողներ,
• ակտիվիստներ,
• լրագրողներ,
• քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ,
• ազդակիր համայնքների՝ հատկապես Վայոց Ձոր, Գեղարքունիք և Սյունիք մարզերի բնակիչներ։Դասընթացը նախատեսվում է անցկացնել հունիսի 27-29-ը՝ Ջերմուկում:
Դիմելու կարգը
Դասընթացին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել կցված հայտը:
https://docs.google.com/.../1SU9tLQqP77uWU3zY.../viewform... Դիմելու վերջնաժամկետ՝ հունիսի 12, 2025
Արդյունքների մասին դիմորդները կտեղեկացվեն՝ հունիսի 15-ին:
Ընտրված մասնակիցները կստանան մասնակցության հավաստագրեր և կմիանան Դպրոցի շրջանավարտների ցանցին:
Հավելյալ հնարավորություններ
Հուլիս–սեպտեմբեր ամիսներին Դպրոցի շրջանավարտների համար նախատեսվում են մի շարք հանդիպումներ և միջոցառումներ՝ Կկազմակերպվեն միջազգային մրցանակների արժանացած վավերագրական ֆիլմերի ցուցադրություններ և քննարկումներ։ Ֆիլմերը տրամադրել է մեր դանիացի գործընկեր THE WHY Foundation-ը։ Ցուցադրությունները տեղի կունենան ինչպես դասընթացների ընթացքում, այնպես էլ շրջանավարտների հետագա հանդիպումների ժամանակ։
Բնապահպանական թեմաների շուրջ քննարկումներ, որոնց ընթացքում մասնակիցները կներկայացնեն իրենց փորձը, գաղափարները և համայնքային նախաձեռնությունները։
Դպրոցի շրջանավարտները հյուրասիրությամբ ուղեկցվող միջոցառումներին հնարավորություն կունենան ներգրավել նաև իրենց ընկերներին, համայնքի բնակիչներին, գործընկերներին, որոնք հետաքրքրված են էկոլոգիական իրավունքով՝ ձեռք բերված գիտելիքները տարածելու նպատակով։